Հեծանիվի փոխարեն սուզանավի ղեկին էլ լինի, մեկ է՝ Նիկոլն ավարտված գործիչ է․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

timthumb

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հեծանիվի փոխարեն սուզանավի ղեկին էլ լինի, մեկ է՝ Նիկոլն ավարտված գործիչ է։

Նիկոլը մնացել է Ալիեւի, ողորմելի հաճախորդների ու որոշ «բերետավորների» հույսին։ Նիկոլիստները միաբերան պնդում են, թե իրենց իշխանությանը ոչինչ չի սպառնում։ Բա ինչու՞ եք ամբողջ օրը դրա մասին խոսում։ Դուք աջակցություն ու ժողովրդականություն չունեք, ուզում եք հեծանիվ, ուզում եք սուզանավ քշեք։

Լեգիտիմ իշխանությունը «ցռան վերգոների» նման չի թաքնվի ոստիկանների հետեւում։

Ազգային օրակարգը ՝ առանց թշնամու առաջ ծնկի եկած կապիտուլյանտի Հայաստանն է։

Ձեր օրակարգը ո՞րն է….  Երեւի քաղաքական տրանսգենդերներով, թուրք-ադրբեջանական կամակատարներով ու «բերետավորներով» վիլայեթացումը»։

--00—ՅՄ