ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պրոֆեսիոնալ բարձր մակարդակում (բարձրագույն լիգա, գավաթային, եվրագավաթային և հավաքականի կազմում հանդիպումներ) ամենաշատ հանդիպումների քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS): Այս մաին հայտնում է armsport.am-ը։
39-ամյա պորտուգալացին ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իռլանդիայի դեմ ընկերական խաղին։ Այս խաղը Ռոնալդուի համար 1226-րդն էր կարիերայում։ Պորտուգալիայի հավաքականն այս խաղում 3-0 հաշվով հաղթանակ տոնեց, Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ֆելիշը։
Հարձակվողը գերազանցել է Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը, որը 1225 հանդիպում է անցկացրել:
Ռոնալդուն նախորդ տարվա հունվարից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում: Նա նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»:
--00—ԼՀ