Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են կիրառում․ բերետավորները ԱԺ-ն վերածել են մարտադաշտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան պողոտայում շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցը։

Ոստիկանները ցույցը ցրելու նպատակով սկսել են կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ։ Հաղորդվում են մի շարք տուժածների մասին։ Քաղաքացիները ոստիկանական գործողությունների հետևանքով լրջագույն վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը կորցրել է ձեռքը։


Մանրամասները՝ տեսանյութերում։ 

--00—ՍՊ