ՄԻՊ-ը աշխատակազմի հետ տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ֆ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ժամը 22։15֊ի դրությամբ բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։

6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։


--00—ՍՊ