6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

գ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ իշխանականներն իրենց վարքով ու հայտարարություններով փորձում են ֆոն ստեղծել, թե իբր Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մարում է, սակայն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել։

Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմն անվտանգության նոր համակարգ է ձեռք բերել՝ տեսանկարահանման համակարգ, որը պետք է տեղադրվի շինության ներսում։ Այդ համակարգի համար պետական բյուջեից տրամադրվել է 6 մլն 366 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այն ոչ միայն պատկերը, այլեւ ձայնն է արձանագրում։

Տպավորություն է, որ այս սարքն ավելի շատ կառավարության աշխատողներին հսկելու, քան թե դրսից կողմնակի անձանց մուտքն արգելելու համար է՝ նկատի ունենալով, որ սարքը ներքին օգտագործման համար է»:

 Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ