Իշխանությունը հասավ իր նպատակին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

f

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Իշխանությունը հասավ իր նպատակին` ժողովրդին պառակտեց երկու բանակի, ոստիկանությանը հանեց խաղաղ ցուցարարների դեմ, իշխանական պատգամավորներին` ընդդիմադիր պատգամավորների: Երեկ բախում եղավ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանի մոտ: 

ԱԺ դահլիճում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներն էին իրար քաշքշում, իսկ դրսում ոստիկանները ջարդում էին ժողովրդին: Անգամ լրագրողներ տուժեցին, եւ «Գենեզիս» ընկերության հիմնադիր, հայտնի հաղորդավար Աբրահամ Գասպարյանին արյունլվիկ արեցին: Ոստիկանական զորքի մեջ մենք նկատեցինք ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով, հավանաբար, կառավարում էր ժողովրդի դեմ կատաղի «մարտնչող» ներքին զորքերի գործողությունները:


 Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ