Շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, վերջնական հաղթանակ կնքող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

gg

Հունիսի 17-ին, 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ։ Այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում՝ իր ելությում, հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով Շարժման հետագա գործողություններից․

«Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև»,- նշել է նա՝ հավելելով, որ Շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։



--00—ՍՊ