Ստեփանակերտի քաղաքապետը, բացի հարազատներից ու պաշտպաններից, չի կարող շփվել որևէ մեկի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

դ
Ստեփանակերտի քաղաքապետն արդեն տանն է՝ հարազատների կողքին։
 
Բավականին երկար քննարկումներից հետո քրեակատարողական մարմնի վարչակազմն ընդունեց, որ հունիսի 14-ի ժամը 00:00-ից սկսած այլևս չունեն Դավիթ Սարգսյանին տեղում պահելու որևէ հիմք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը․

«Քանի որ այսօրվա դատական ակտի հիման վրա առաջիկա 2 ամսում Ստեփանակերտի քաղաքապետը պետք է լինի տնային կալանքի տակ, իսկ կիրառված սահմանափակումների պատճառով էլ, բացի հարազատներից ու պաշտպաններից, չի կարող շփում ունենալ որևէ մեկի հետ, հյուրընկալել այլ անձանց, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ կամ օգտվել հաղորդակցության այլ ձևերից, ուստի վերջինիս անունից շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ ցուցաբերած աջակցության համար»,- մանրամասնել է նա։ 
 
Հիշեցնենք՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Նրան մեղադրում են առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։ Պաշտպանը նշում է՝ գործը քաղաքական բնույթի ունի։ 

 

--00—ՍՊ