Հայ խաղաղապահները մշտապես բարձր են գնահատվում գործընկեր երկրների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Screenshot_26

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո ներկայում կարևոր առաքելություն է իրականացնում Կոսովոյում և Լիբանանում։ Հայկական ստորաբաժանումները հիմնականում իրականացնում են զինվորական օբյեկտների պահպանություն և պաշտպանություն։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Համլետ Լևոնյանը։ 

«Մեր բրիգադն ուսուցանվում է երկու ծրագրով։ Առաջինը զինված ուժերում առկա և հաստատված մարտական պատրաստության ծրագիրն է, որով ուղղորդվում են ամբողջ զինված ուժերը։ Իսկ երկրորդը խաղաղապահությանն առնչվող ծրագիրն է, որն առանձնահատուկ է և նախատեսված է մեր բրիգադի համար։ Մեզ մոտ պարապմունքներն իրականացվում են այն թեմաներով, որոնցով խաղաղապահներն առաջնորդվում են իրենց առաքելությունների ժամանակ։ Մասնավորապես, իրականացվում է բազայի պահպանություն, որոնողական աշխատանքներ, ամբոխի կառավարում, հսկիչ-անցագրային կետի տեղադրում, վտանգավոր իրերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում»,- մանրամասնեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ