ՀՀ արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանները կբարելավվեն. կհատկացվի 93 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

կառ.j

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստւմ որոշեց 93 մլն դրամ հատկացել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանների բարելավման և Ծառայության համար ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով:

 Նախագծով 53 մլն 577 հազար դրամ կհատկացվի Արտաքին հետախուզության ծառայությանը՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, իսկ 40 մլն դրամը՝ Ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

Նշենք, որ 2024 թվականի Ծառայության պետական բյուջեով շենքային պայմանների բարելավում միջոցառմամբ բ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման հոդվածով նախատեսվել է 22 մլն 632 հազար դրամ, իսկ ծառայության տեխնիկական հագեցվածության ապահովում միջոցառմամբ՝ ոչ նյութական հիմնական միջոցների 5132 հոդվածով՝ 200 մլն դրամ:

 Նախագծի ընդունման արդյունքում Ծառայությունում կիրականցվեն կապիտալ վերանորոգման աշխատանքներ և ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերում:

--00—ԼՀ