ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանում անկարգությանը, բայց չի դատապարտում ՀՀ իշխանությանը՝ ցույցը ճնշելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

photo_2024-06-14_10-45-37

ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում Հայաստանի իշխանություններին՝ ցույցերը ճնշելու համար։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահա և ամբողջ դեմոկրատիան, մի դեպքում Վաշինգտոնն իր դեսպանատան միջոցով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն ամենայն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին՝ դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ակտիվորեն աջակցում է անկարգություններին, որոնք կազմակերպվել են արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից։

Հենց այդ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի հստակ պատկերացումն է, որտեղ Միացյալ Նահանգները, ձեռքի շարժումով, տվյալ պահի հանգամանքներից ելնելով, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար»,-գրել է Զախարովան։

--00—ՅՄ