Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

f5b85387e21421_5b85387e21461_770x510.thumb_

"GG" ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ "ընկերության դեմ" հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։ 

Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ 

Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։ 

Այս տեսանկյունից քրեական վարույթը "GG" ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է։

--00—ՅՄ