Ակնհայտ է, որ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը․ Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

408854227_7168533386594392_3012629716773526554_n.thumb_

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Կառավարությունը հաստատել է 390 բնակավայրերի ցանկ, որտեղ տուն կառուցելու կամ գնելու համար արցախցիներին տրամադրվելու է 4-5 մլն դրամի օժանդակություն։

Ցանկում կան սահմանամերձ բոլոր բնակավայրերը, բացի Տիգրանաշենից։

Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»։

--00—ՅՄ