Վատիկանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի հռչակագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Screenshot_11

Վատիկանի Սուրբ Աթոռը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի հռչակագիրը՝ համաձայն իր դիտորդի կարգավիճակի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։

«Սուրբ Աթոռը չի ստորագրում վերջնական հռչակագրերը, որոնք համապատասխանում են նրա դիտորդի կարգավիճակին»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ի պատասխան համապատասխան հարցման։

Վատիկանը ՄԱԿ-ում ունի պաշտոնական դիտորդի կարգավիճակ, որն օգտվում է, փաստորեն, անդամի բոլոր իրավունքներից, բացառությամբ ձայնի իրավունքի։

--00—ՅՄ