Եվրո-2024․ Անգլիան հաղթեց Սերբիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

th1EYovx-636x375

Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի առաջին տուրում հաղթեց Սերբիային։

Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենայում» կայացած խաղն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը՝ գլխի հարվածով եզրափակելով Բուկայո Սակայի փոխանցումը։

C խմբում Անգլիան վաստակեց 3 միավոր և առաջին տեղում է։ Սլովենիան և Դանիան ունեն մեկական միավոր։

Հաջորդ տուրում Անգլիան կմրցի Դանիայի, իսկ Սլովենիան՝ Սերբիայի հետ։ Հանդիպումները կկայանան հունիսի 20-ին։

--00—ՅՄ