Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

բ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Ռաֆայել Գարեգինյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։

--00—ԼՀ