Մբապեն բուժման կուրս կանցնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

մպ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի Ավստրիայի հետ խաղում (1:0) քթի վնասվածքից հետո վերադարձել է հավաքական, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Մբապեն բուժման կուրս կանցնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, բայց նա շուտով վիրահատության չի ենթարկվի։ Նրա համար դիմակ կպատրաստվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

25-ամյա ֆրանսիացին հանդիպման 86-րդ րոպեին բախվել է ավստրիացի պաշտպան Կևին Դանսոյին։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նա վիրահատության կարիք կունենա, սակայն Դյուսելդորֆի հիվանդանոցում հետազոտվելուց հետո որոշվել է, որ այս պահին վիրահատական միջամտության կարիք չկա։

Եվրո-2024-ի հաջորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին մրցի Նիդերլանդների հետ։

--00—ԼՀ