Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

2364584_0_0_1600_901_1920x0_80_0_0_98f2b375d6f6213c4a4ddc8b5b2ce79e

Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը։ Այս մասին X-ում արված գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ։ 

«ՄԱԿ-ի Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարի, պաշտպանված խմբերի ապամարդկայնացման և բռնության հրահրման դեմ պայքարի իր հաստատակամ դիրքորոշումը: Մենք կշարունակենք գործել բազմակողմ և արդարադատության համաշխարհային համակարգերում՝ կանխարգելման, հաշվետվողականության և խաղաղության առաջխաղացման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ:

--00—ՅՄ