Տարածաշրջանային երկրների միջև համակարգման ավելի մեծ անհրաժեշտություն կա՝ Կովկասում խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Screenshot_1

Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ երկրների կառավարությունների միջև ավելի մեծ համակարգման և համագործակցության անհրաժեշտություն կա՝ Կովկասում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանը հունիսի 16-ին Թեհրանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևի հետ հանդիպումից հետո։

Քանն ընդգծել է «Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ապակայունացնող ազդեցությունը» ու Խովաևին ներկայացրել տարածաշրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները։

--00—ՅՄ