Հունիսի 21-ից Պուշկին-Աբովյան խաչմերուկից մինչև Պուշկին-Նալբանդյան հատված վճարովի կայանատեղի կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

f63c7f90983e7d_63c7f90983ebd

Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի – Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում:

--00—ՅՄ