Փաշինյանը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

դդ

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 

«1. «Rasia FZE and Joseph K. Borkowski-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 ներդրումային արբիտրաժային վճռի չեղարկման վարույթի լսումների փուլին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու և շահերի պաշտպանության նպատակով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին, գլխավոր մասնագետ Փառանձեմ Միքայելյանին 2024 թվականի հուլիսի 1-5-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն): 

2 2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղվողների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերի (գիշերավարձը՝ հուլիսի 1-4-ն ընկած ժամանակահատվածի համար) հատուցումը: 

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։ 
 

--00—ՍՊ