Մոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Screenshot_3

Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

Հրամաններ են տրվել Հայաստանում և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ներկայումս մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, սա բավականին մեծ կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։

Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»․ «Ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- ասել է նա։

Իվանովը նաև հիշեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ավելի վաղ հայտարարված ծրագրերը՝ «մի շարք աֆրիկյան երկրներում նոր դիվանագիտական ​​ներկայացուցչություններ բացելու մասին»:

--00—ՅՄ