ՌԴ-ի համար ռազմավարական պարտությունը կնշանակի նրա պետականության ավարտ․ լավ է գնալ մինչև վերջ․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

հհ
Մարտի դաշտում Ռուսաստանի ռազմավարական պարտությունը, որին ցանկանում է հասնել Արևմուտքը, կնշանակի ռուսական պետության հազարամյա պատմության ավարտը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Վիետնամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Արևմտյան հռետորաբանությունը, Պուտինի խոսքով, անընդհատ սրում է իրավիճակը՝ հավանաբար հույս ունենալով, որ Ռուսաստանն ինչ-որ պահի կվախենա։ Ընդ որում, մեկ այլ այլընտրանք է դառնում ռուսական պետականության դադարեցումը։ Այդ ժամանակ հարց է առաջանում՝ ինչու պետք է վախենանք։ Ավելի լա՞վ չէ այդ դեպքում գնալ մինչև վերջ։ Դա տարրական ֆորմալ տրամաբանություն է», - կարծում է ՌԴ նախագահը։

--00—ՍՊ