Օտարերկրացիները «կրիստալ» էին ձեռք բերել համացանցի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Գյումրիի Թբիլիսյան խճուղում Կումայրիի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու կակածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու՝ երկուսն էլ 22 տարեկան: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթն իրենն է, որի մեջ եղած կրիստալը ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` ընկերոջ հետ օգտագործելու համար:

Հայտնաբերվածն ու օտարերկրացի երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:


 

--00—ՍՊ