«Բելաջիո»-ի մոտ Toyota-ն բախվել ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

dd

 

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 34-ամյա Կարեն Մ․-ն, դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են այդ հանգամանքը։

 

--00—ՍՊ