Հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը, անանցանելի են դարձել մի շարք փողոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

d

Ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքով Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Դեբեդ, Լեռնապատ և Ձորագյուղ բնակավայրերում տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել մի շարք փողոցներ:

Վնասվել են տնային տնտեսություններ և բնակիչներին պատկանող անշարժ և շարժական գույք և հոսանքալարեր, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը։


Փամբակի համայնքապետարանը հաղորդում է՝ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ իրականացվում են վնասի չափերի գնահատում, մեկնարկել են հետևանքների արագ վերացման աշխատանքները։



--00—ՍՊ