Լոռի բերդ ամրոցի տարածքում հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

d
Հունիսի 18-ից մեկնարկել են Լոռի բերդ ամրոցի տարածքում 2024 թ․ ծրագրված պեղումները։ Աշխատանքներն իրականացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկ.՝ հնագետ Արման Նալբանդյան)։
 
Աշխատանքներն իրականացվելու են ամրոցի առաջին բաղնիքին հարող հատվածներում։ Նախատեսված են նաև ստուգողական խուզահորեր ամրոցի դեռևս չուսումնասիրված մասերում։
 
Արդեն իսկ հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներ և այլն։
Պեղումները շարունակվում են։

 

--00—ՍՊ