ՀԱՄԱՍ-ի ջոկատները հայտնել են, որ Ռաֆահում իսրայելական երկու տանկ են խոցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

dd
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի մարտիկները հայտնել են նոր ռազմական գործողության անցկացման մասին, որի ընթացքում Ռաֆահ քաղաքում խոցել են իսրայելական երկու տանկ և սպանել զինվորականների: 

««Ռաֆահ»-ում տեղակայված ճամբարում մեր մարտիկները խոցել են իսրայելական երկու տանկ՝ կիրառելով Al Yasin հակատանկային արկեր։ Այն բանից հետո, երբ այդ երկու տանկերը գնդակոծվել են, նրանց անձնակազմերը ներխուժել են տուն, իսկ մեր զինվորները հետապնդել են նրանց և կրակ բացել նրանց վրա», - նշվում է հաղորդագրության մեջ։

Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում բախումների հետևանքով վիրավորվել է Իսրայելի 6 զինվոր:

--00—ՍՊ