Ինչ են քննարկել Միրզոյանն ու Տիխանովսկայան․ բացառիկ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դդ
Վիլնյուսում հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխոնովսկայան։

Բելառուսական կողմից հայտնում են, թե երկխոսության ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի, Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, ինչպես նաև ժողովրդավարական ուժերի համագործակցությունը Հայաստանի կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության հետ: 

Տիխանովսկայան և Միրզոյանը նաև խոսել են Հայաստանում Բելառուսի և բելառուսների վիճակի մասին, այն է՝ իշխանության պահանջով Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու մասին։ Հանդիպման ավարտին Տիխոնովսկայան հույս է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև: 

Նշվում է, թե Տիխոնովսկայան ընդգծել է՝ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական, եվրոպական ապագայի:

--00—ՍՊ