Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Ցանկացա գնալ Կիրանց նախ մեր ժողովրդին հանդիպել, հասկանալ բուն իրավիճակը՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, որը մինչև այսօր տեսանյութերով չկա, գնանք մեր աչքերով տեսնենք կա, թե՞ չկա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Դիտարկմանը, թե ասում են, որ ցանկապատի տեղադրումից հետո անվտանգ է, որևէ մեկը չի կարող անցնել այդտեղով․ «Անկեղծորեն ասած, չգիտեմ, կտեսնենք։ Մինչև այսօր նկարված կադրերով այդպիսի բան գոյություն չունի, լավա, որ գալիս եք, ամբողջ եզրագծով կտեսնենք կա՞ այդպիսի բան, թե չկա»,-ասաց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութ։

--00—ՅՄ