Երևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

dd

 


Երևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից։ 
 
«Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին՝  ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհելով Անմար կրակի մոտ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Հավե՛րժ փառք հայրենիքի ազատության և անկախության համար զոհված զինվորներին», - արարողության ժամանակ ասել էմարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը: 

--00—ՍՊ