Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

դդ

ԱՄՆ ավիակիր նավը՝ «Թեոդոր Ռուզվելտ»–ը, հունիսի 22–ին ժամանել է Հարավային Կորեայի Բուսան քաղաք՝ մասնակցելու այս ամսվա վերջին Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համատեղ զորավարժություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել են ռազմածովային ուժերի պաշտոնյաները:

Երեք երկրների ղեկավարները անցյալ օգոստոսին կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ամենամյա զորավարժություններ անցկացնել: 

--00—ՍՊ