Խաչանովը Ֆրիցի հետ միասին դուրս է եկել Լոնդոնի զուգախաղի մրցաշարի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Khachanov-750x375

2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ միասին դուրս է եկել Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ATP-500 զուգախաղի մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Խաչանովն ու Ֆրիցը 4:6, 6:3, 12:10 հաշվով հաղթել են Մարսելո Արևալոյին (Էլ Սալվադոր) և Մատե Պավիչին (Խորվաթիա):

Խաչանովի և Ֆրիցի հանդիպումը Արևալոյի և Պավիչի հետ տևել է 1 ժամ 17 րոպե։

Նշենք, որ Խաչանովը պարտությամբ մեկնարկեց Լոնդոնի մենախաղի մրցաշարում։ Նա մեկնարկում պարտվել է ամերիկացի Սեբաստիան Կորդային։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ