Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

photo_2024-06-22_22-12-34

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Րաֆֆի Բեգլարյանի վարած «LADA» մակնիշի և 21-ամյա Արամ Բլբուլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ․ Բեգլարյանը, վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Մարտին Խուդավերդյանը, Ա․ Բլբուլյանն ու ու վերջինիս ուղևորներ, 23-ամյա Էսթեր Հայրապետյանն ու 3-ամյա Դերենիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արարատի, մի մասը՝ Վեդիի բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի վայրի հարևանությամբ գործող «Նաղաշի լավաշ» առևտրի կենտրոնի աշխատակիցները և շտապօգնության բժիշկները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ