Եվրո-2024. Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Capture

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում (F խումբ) Պորտուգալիան մրցեց Թուրքիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դորտմունդում կայացած խաղի մեկնարկային 21-րդ րոպեին պորտուգալացիներն իրացրեցին իրենց պահը և առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան: 7 րոպե անց` 28-րդ րոպեին, թուրքերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Սամետ Ակայդին` հաշիվը դարձնելով 2:0 հօգուտ Պորտուգալիայի:

Երկրորդ կեսի 56-րդ րոպեին Պորտուգալիան արդեն երրորդ գնդակն ուղարկեց Թուրքիայի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Բրունու Ֆերնանդեսը: Թուրքերին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Պորտուգալիան երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնության խմբային փուլում և ապահովեց տեղը հաջորդ` փլեյ-օֆֆ փուլում:

Թուրքիա-Պորտուգալիա`0:3:

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Պորտուգալիան կխաղա Վրաստանի, Չեխիան` Թուրքիայի հետ: Այդ խաղերը կկայանան հունիսի 26-ին:

--00—ՅՄ