Հանքավանում տեղի է ունեցել ՔՊ-ի քաղաքական ժողովը, քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

448882996_877663237731076_3684275042716653562_n

Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը: 

Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում Կուսակցության մարմինների աշխատանքները: 

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչության անդամ Գնել Սանոսյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

--00—ՅՄ