Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Screenshot_14

Դերբենտում ավարտվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին:

«Դերբենտ քաղաքում ավարտվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան զինյալները հարձակում են գործել Դերբենտում գտնվող սինագոգի վրա։ Հարուցվել է քրեական գործ «ահաբեկչական հարձակում» հոդվածով։

Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Դաղստանի մուֆթի Ախմադ-Աֆանդի Աբդուլաևը դատապարտել է հանրապետությունում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ դրանք անվանելով արյունալի խելագարություն։ Բացի այդ, նա հայտարարել է, որ բռնության օգնությամբ արմատականները ցանկանում են աղանդավորական ատելություն սերմանել Ռուսաստանում։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Դաղստանում ուղղափառ եկեղեցու և սինագոգի վրա կատարված ահաբեկչությունները կարող են տարբեր դավանանքների ներկայացուցիչների միջև տարաձայնություններ առաջացնելու փորձ լինել:

--00—ՅՄ