Ներքին լսարանին ուղղված Ալիևի խոսքն ընդգծված ագրեսիվ է` ի տարբերություն արտաքին լսարանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Screenshot_13

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: 

Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարանի: 

Նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր: 

Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք: 

Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»:

--00—ՅՄ