Տեղեկատվությունը սխալ է. ոստիկանությունը հունվարի 1-ից 25-ը չի կազմել 515 430 արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

տ

24News-ը՝ հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթին, արտատպել էր հոդված, որում նշվում էր, թե հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։ 

Մենք ընդունում ենք, որ այս տեղեկատվությունը սխալ է, 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում, ինչպես նաև արտատպել ենք ՆԳՆ խոսնակի հայտարարությունն այդ մասին։

 

--00—ԼՀ