ԶՊՄԿ-ում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

զզ

Այսօր` ժամը 10:50-ի սահմաններում, ԶՊՄԿ ընկերությանը պատկանող Կապանի  բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում,  Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնում են ԶՊՄԿ–ից։ 

Մահացել է ընկերության աշխատակից 55–ամյա Արսեն Մաքսիմի Զախարյանը։  Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։

--00--ԼՀ