Իրանում ավազամրրիկների հետևանքով ավելի քան 1000 մարդ է հիվանդանոց տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

447570515_0_160_3072_1888_1920x0_80_0_0_eede91d8e41ae29642f24207909268e4

Իրանում ավազամրրիկների հետևանքով ավելի քան 1000 մարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Բնական տարերքն ընդգրկել է երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգը, աղետի գոտում են հայտնվել ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող շրջանները:

Նշվում է, որ ավազամրրիկների հետևանքով 1362 մարդ է հիվանդանոցում հայտնվել։

--00—ՅՄ