Գերմանիայում կոչ են արել Հունգարիայի հետ ԵՄ սահմաններին հսկողություն սահմանել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Capture7

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի ներքին գործերի նախարար Միխայել Շտյուբգենը հանդես է եկել Եվրամիության բոլոր սահմաններին Հունգարիայի հետ վերահսկողություն սահմանելու օգտին՝ ռուսներին և բելառուսներին երկարաժամկետ վիզաների պարզեցված ծրագրում ընդգրկելու Բուդապեշտի որոշման պատճառով:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Միխայել Շտյուբգենն այս մասին ասել է Bild am Sonntag թերթին: «Եվրոպական պայմանագրերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնել բացառիկ իրավիճակներում:

Ինչպես մենք անում ենք Լեհաստանի և Չեխիայի հետ, նույնը պետք է անեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Խորվաթիան, Սլովակիան և Ռումինիան: Անընդունելի է, որ ԵՄ պետությունը թույլ տա ռուսներին երկիր մուտք գործել»,- հայտարարել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ