ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կրկնել կոչը իր քաղաքացիներին լքել երկիրը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Լիբանանում անվտանգության ծայրահեղ փխրուն իրավիճակով», -ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ տարածաշրջանում լրացուցիչ հյուպատոսական սպաներ և զինվորականներ են տեղակայվել։
--00—ՅՄ