ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջի հավատարմագրերը։ Կողմերը քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը։
Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին: Դեսպանը հայտարարել է, որ Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։
Ալիևն ասել է, թե Բաքուն շարունակելու է խթանել խաղաղության օրակարգը, և որ տարածաշրջանում արդեն խաղաղություն է հաստատվել։
--00—ՍՊ