Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» թեզն է առաջ տանում․ սկսեցին ակտիվանալ Ալիևի հայտարարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

յյ

2021 թվականին Ալիևի հայտարարությունից հետո «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցը սկսեց ավելի ակտիվ գործել, իսկ հիմնական թեզը հետևյալն էր․ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Փաստացի սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական ծրագրին, որի նպատակը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։  Այդ մասին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը․

«Ըստ այդ ծրագրի՝ իրենք չեն վստահում Հայաստանի իշխանություններին և Հայաստան տեղափոխված ադրբեջանցիները պետք է ցանկանան այնպիսի մանդատ, որը կապահովի իրենց անվտանգությունը»,- նշել է ադրբեջանագետը։ 

--00—ՍՊ