ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Риа Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի աղմկահարույց սպանությունը կդժվարացնի Գազայի հատվածում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները։
Նա նաև այդ սպանության կազմակերպիչներին մեղադրել է հակամարտությունը ձգձգելու և այն ընդլայնելու ձգտման մեջ։
«Մեր ժողովրդին տոկունության, միասնության և համբերության կոչ ենք անում։ Մենք սա համարում ենք վախկոտ արարք և իրադարձությունների վտանգավոր զարգացում իսրայելական քաղաքականության մեջ», - ասել է Աբասը՝ Հանիայի սպանության մեջ մեղադրելով Իսրայելին։
Աբասը նաև հայտնել է, որ նախատեսում է քննարկել խաղաղության գործընթացը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ․ «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը, ինչպես նաև նրա դիրքորոշումը։ Մենք նաև բարձր ենք գնահատում Ռուսաստանի ներդրումը միջպաղեստինյան երկխոսության և Պաղեստինյան խմբակցությունների դիրքորոշումների մերձեցման գործում», - ասել է նա։

--00—ՍՊ