ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթվի և օրակարգի համաձայնեցման գործընթացը շարունակվում է, Անկարան ակնկալում է, որ կընդունի Ռուսաստանի ղեկավարին ամենամոտ հեռանկարում, Риа Новости-ին հայտնել է Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտնել էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա պատրաստվում է վաղուց, մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել աշխատանքային այցի ժամկետները՝ ընդգծելով, որ օրակարգում շատ հարցեր կան։
--00—ՍՊ