ՄԻՊ-ը հանձնառու է ներդնելու իր ամբողջ գործիքակազմը` Տավուշում խնդիրները լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Screenshot_3_0

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ:

Իջևանում հանդիպումներ են տեղի ունեցել ⤵️

✅ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ,

✅ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ,

✅ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական  բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաների, խնամատար ընտանիքի հետ, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները:

Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։

--00—ՅՄ