ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին փոխարինող, գործերի ժամանակավոր հավատարմատար Արվիդաս Նաույոկաիտիսի պատվիրակությանը:
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համահունչ ազգային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրման համար:
Նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Լիտվայի կողմից ստանձնած նախագահության իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024 թ. սեպտեմբերի 4-ին Վիլնյուսում կայանալիք ԵԽ անդամ երկրների արդարադատության նախարարների համաժողովին մասնակցության հարցը, ինչպես նաև «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիային միանալու նպատակահարմարությունը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ կատարվող մեծածավալ և կաևոր աշխատանքը:
--00--ԼՀ