Արամ Երիցյանի կալանավորման հարցը կքննարկի դատավոր Մարտին Արզումանյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

mycollages_2024_08_07t185452_580.thumb_

Արամ Երիցյանի կալանավորման հարցը կքննարկի դատավոր Մարտին Արզումանյանը, այսօր՝ ժամը 20:00-ին, դատարանի Աջափնյակ 1 նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոման Երիցյանը։

«Հիշեցնում եմ, որ կիրակի օրը՝ 04.08.2024 թվականին, դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է քննիչի կողմից ներկայացված՝ Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդությունը, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել Արամ Երիցյանի եռօրյա ձերբակալումը»,- գրել է նա։

--00—ՅՄ